Աչքդ հեռացրո՛ւ գեղեցիկ կնոջից և երկար մի՛ նայիր օտարի գեղեցկությանը։ Շատերը մոլորվեցին կնոջ գեղեցկությունից. դրանից կրակի նման սեր է բորբոքվում։ Ամենևին մի՛ նստիր ամուսնացած կնոջ մոտ և նրա հետ գինի մի՛ խմիր. գուցե քո անձը շեղվի դեպի նա, և քո հոգով կորստյան մատնվես։ Մի՛ լքիր հին բարեկամին, քանզի նորը հավասար չէ նրան։ Նոր գինի՝ նոր բարեկամ. երբ հնանա, ուրախությա՛մբ վայելիր։ Մեղավորի փառքին մի նախանձիր, որովհետև չգիտես, թե ինչպիսին կլինի նրա կործանումը։
Սիրաք 9. 8-16